Իրավապահ մարմինները խոստանում են՝ առաջիկայում «բերքահավաքը» առատ է լինելու. թավիշը սպառել է իրեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքների բացահայտման մասին
Խոստացել էի, որ ընտրակաշառք բաժանողները չեն պլստալու, արդեն երկու շատ խոշոր ու հաջող օպերացիա են իրականացրել մեր իրավապահ մարմինները: Այս մասին այսօր Բերդ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը խնդրեց ծափահարել իրավապահ մարմիններին իրենց աշխատանքի համար: «Նրանք խոստանում են, որ առաջիկայում «բերքահավաքը» առատ է լինելու, եթե իհարկե այդ մարդիկ շարունակեն իրենց գործունեությունը և այդ ընտրակաշառակերները հայտնվելու են բանտում»,-ասաց նա և հավելեց, որ պատիժները խստացվել են:
Վերջինս նշեց, որ մարդիկ բողոքում են իրենց թավիշից և նշեց՝ թավիշը սպառել է իրեն: