Արտակարգ դեպք՝ Երևանում. հրազենային վիրավորմամբ տղամարդ է տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ, ոստիկանները նրա բնակարանից ինքնաշեն ատրճանակ են հայտնաբերել
Հունիսի 10-ին ատեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու, ու մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 67-ամյա Ներսես Ղ.-ն է:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանները վիրավորի բնակարանում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ: Պարզվում է նաև, թե ինչ հանգամանքներում է Ներսես Ղ.-ն հրազենային վնասվածքը ստացել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: