Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է. Նիկոլ Փաշինյան
Հունիսի 10-ին Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ նշեց, որ Շուշին հանձնվել է:
«Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է, որովհետև դուք Շուշին պաշտպանելու փոխարեն Հանրապետության Հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, բա ինչի՞ էիք սպասում, որ Շուշին ընկնի՞»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հավելել է՝ թող նախկին ԳՇ պետը ասի՝ ով է հրաման տվել Շուշին հանձնել. «Այսինքն ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարել է՞»,- ասաց Փաշինյանը և ի պատասխան մարզի բնակիչներից մեկի դիտարկմանը, թե առաջին դավաճանը կատարողն է, պատասխանել է. «Այո, առաջինը»: