Եվրոպացի պատգամավորներն առաջարկել են սառեցնել Լուկաշենկոյի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները
Եվրամիությունը պահանջել է անձնական պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Նման դիրքորոշումը կապված է Ryanair ավիաընկերության օդանավի միջադեպի և 2020-ի օգոստոսից շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին հակամարտության հետ: Այս կապակցությամբ եվրոպացի պատգամավորներն առաջարկել են սառեցնել Լուկաշենկոյի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները:
Նշվում է, որ պատժամիջոցները պետք է գործեն այնքան ժամանակ, մինչև ազատ չարձակվեն բողոքի ցույցերի հետևանքով բանտարկվածները: Բացի դրանից՝ Մինսկը պետք է դադարեցնի քաղաքական շարժառիթներով քրեական գործերը, իսկ ակտիվիստների անհետացման կամ սպանության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկի: