Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի վերջին 20 տարվա ընթացքում ամենակարճը
Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վերջին 20 տարվա ընթացքում ամենակարճը կլինի:
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այն բաղկացած կլինի մեկ աշխատանքային նստաշրջանից, որը կտևի 2,5 ժամ:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պաշտոնապես կդիմավորի պատվիրակությունների (պետությունների) ղեկավարներին ժամը 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 15:00-ին): Գագաթնաժողովի աշխատանքային նստաշրջանը կսկսվի 13:30-ին և կտևի մինչև 16:00-ը: Գլխավոր քարտուղարն ամփոփիչ ասուլիս կանցկացնի 16:15-ին»,- մանրամասնել են մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ սովորաբար ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները տևում են 2 օր և բաղկացած են 3-4 աշխատանքային նստաշրջանից` յուրաքանչյուրը մի քանի ժամ տևողությամբ: