Փաշինյանը աշխատանքից ազատել է գնդի հրամանատարներին՝ զինծառայողների շրջանում իր օգտին քարոզչությունը մերժելու համար
Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ առաջ աշխատանքից ազատել է գնդերի հրամանատարներ Մեհրաբին և Մեղրիին։ Այս մասին հունիսի 8-ին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:
Պատճառն, ըստ Հակոբյանի, այն է, որ վերջիններս հրաժարվել են նրա օգտին քարոզչություն իրականացնել զինծառայողների շրջանում:
«Դա ոչինչ չի փոխի Նիկոլի համար, նա կշարունակի սուզվել: Մենք անպայման կվերականգնենք բանակը, պետք է պատրաստ լինենք պատերազմի, որպեսզի պատերազմ չլինի»,- նշել է նա: