Մեծ Բրիտանիայում մալարիայի դեմ պատվաստանյութ են ստեղծել
Աշխարհում առաջին կանխարգելիչ պատվաստանյութը մալարիայի դեմ կթողարկի Մեծ Բրիտանիայի դեղագործական “GlaxoSmithKline” ընկերությունը:
Կլինիկական փորձակումները ցույց են տվել, որ դեղամիջոցի օգտագործումը նվազեցրել է մալարիայով հիվանդանալու ռիսկն՝ Աֆրիկայում: Ամեն տարի այս հիվանդությունից մահանում են հարյուր հազար մարդ: Գիտնականներից պահանջվել է 30 տարի այս պատվաստանյութը ստանալու համար:
Նշենք, որ մալարիան եղել է և մնում է մարդկության ամենավտանգավոր հիվանդություններից մեկը։ Այդ վարակիչ հիվանդությունը հիմնականում տարածված է ճահճային գոտիներում։
Տարածվում է Anopheles ցեղի մոծակների կողմից։ Հիվանդությունը արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (մեծանում է փայծաղի չափերը), հեպատոմեգալիայով և անեմիայով (սակավարյունություն)։ Բուժվում է քինին ալկալոիդով, որը ստանում են քինա ծառի կեղևից։