Բայդենն Ուկրաինային պաշտպանություն է խոստացել. Զելենսկիի գրասենյակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Կիևին անվտանգության առավելագույն երաշխիքներ է տալիս: Այս մասին գրում է EADaily լրատվականը` հղում տալով Ուկրաինայի նախագահի գրասենյակին:
«Բայդենը հատուկ ընդգծել է, որ ինքը հիանալի գիտակցում է ռիսկերը և երաշխավորում է Ուկրաինային անվտանգության առավելագույն երաշխիքները»,-ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
Փետրվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային հավաստիացրել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին: