Տղամարդը Կիևից Վիննիցա է հասել գնացքի վագոնների արանքում կանգնած վիճակում՝ գումար տնտեսելու համար (տեսանյութ)
Տղամարդը Կիևից Վիննիցա է հասել գնացքի վագոնների արանքում կանգնած վիճակում, գրում է korrespondent.net-ը՝ հղում տալով ուկրաինական TCH հեռուստաալիքին և հավելում, որ տղամարդն այժմ պարտավոր է տուգանք վճարել խուլիգանության համար:
Տղամարդուն նկատել են գնացքի կայարանում և խնդրել հարթակ իջնել, սակայն նա բարձրացել է գնացքի տանիքին և սկսել փախչել։
Մոտեցել են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները, որոնք բազմաթիվ ուղևորների հետ երկար ժամանակ տղամարդուն համոզել են իջնել, որպեսզի գնացքը շարժվի։
Երբ տղամարդն իջել է գնացքի տանիքից, բացատրել է, որ ստիպված է եղել վագոնների արանքում կանգնած ճանապարհորդել, քանի որ տոմսերը շատ թանկ են եղել։ Հիմա նա ստիպված է տուգանք վճարել։