Բելառուսը կարող է արգելել իր տարածք մուտք գործել ուկրաինացիների, ովքեր մասնակցել են Դոնբասի ռազմական գործողություններին
Բելառուսի Վոլինի շրջանի դատարանը դատապարտել է ուկրաինացի նախկին զինվորականի, ով փորձել է ապօրինի կերպով Բելառուս հասցնել մեկ այլ ուկրաինացու, որին մուտքի թույլտվություն չէր տրվել: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալովուկրաինական Strana.ua կայքին:
Նշվում է, որ տղամարդը փորձել է հատել Բելառուսի սահմանը՝ շրջանցելով անցակետերը, քանի որ ավելի վաղ բելառուս սահմանապահները հրաժարվել էին նրա մուտքի թույլտվություն տրամադրել: Նրանք նշել են, որ Ուկրաինայի քաղաքացիները «սպառնալիք են ներկայացնում Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգության համար՝ կապված Ուկրաինայի զինված ուժերում, մասնավորապես ՝ Ուկրաինայի արևելքում համատեղ ուժերի գործողության գոտում իրենց զինվորական ծառայության հետ»:
Այսպիսով, Բելառուսը կարող է արգելել իր տարածք մուտք գործել ուկրաինացիների, ովքեր ծառայել են Ուկրաինայի զինված ուժերում կամ մասնակցել են գործողություններին Դոնբասում: