Կոլումբիայում վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 21 հազար դեպք
Անցած 1 օրվա ընթացքում Կոլումբիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աճել է 21 949-ով և հասել 3 593 016-ի: Այս մասին գրում է RT-ն:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է երկրի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը:
Հաղորդվում է, որ Կոլումբիայում կորոնավիրուսային վարակից մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 92 496 մարդ:
Հիեցնենք, որ ապրիլին չինական Sinovac Biotech ընկերության արտադրած կորոնավիրուսի պատվաստանյութի մոտ 1 միլիոն դոզա առաքվել է Կոլումբիա: