Թուրքական բանակը հաջորդ սերնդի Anka անօդաչուներ է ստացել
Թուրքական բանակը հաջորդ սերնդի Anka անօդաչու թռչող սարքեր է ստացել: Ըստ Yeni Akit թերթի՝ Anka արտադրող Turkish Aerospace Industries (TAI)-ը զինվորականներին նոր կազմաձեւի չորս Anka-S անօդաչու է տրամադրել:
Անօդաչուներից երկուսը փոխանցվել են ռազմածովային ուժերին, մյուս երկուսը՝ ռազմաօդային ուժերին:
Ըստ TAI-ի ներկայացուցչի՝ Anka անօդաչուների նոր սերնդի հիմնական տարբերությունը նախորդներից դրանց թեւերն են:
Anka-S-ը կարող է 250 կգ կիլոգրամ ծանրաբեռնվածություն կրել եւ օդում մնալ 24 ժամ, մինչդեռ Anka-S-ի նոր տարբերակը կարող է կրել լրացուցիչ 100 կիլոգրամ եւ օդում մնալ մինչեւ 30 ժամ:
Anka անօդաչուն կարող է չորս MAM-L տիպի «խելացի ռազմամթերք» կրել, որոնք ունակ են բարձր ճշգրտությամբ խոցել ցամաքային թիրախները: Ռազմամթերքը ստեղծվել է թուրքական Roketsan ընկերության կողմից: