Գեղարքունիքում` Հայաստանի սուվերեն տարածքում, ադրբեջանցիները տրակտորներով փորում են խրամատներ, մոտեցնում են ռազմական տեխնիկա․ Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գեղարքունիքում` Հայաստանի սուվերեն տարածքում, ադրբեջանցիները տրակտորներով փորում են խրամատներ, մոտեցնում են ռազմական տեխնիկա:
Ու այս ֆոնի վրա, դեռ աթոռից կառչածները խոսում են ապագայից ու «մեղավորներից»:
Մինչև պատերազմն էլ պարզ էր նրանց վերաբերմունքը Պետության, Պետականության և Մարդկային Կյանքերի նկատմամբ` նրանց մոտեցումը չի զարմացնում, ամենացավալին այն է, որ հասարակության մեջ նույնանման վերաբերմունք ունեցողների պակաս չկա»: