Ուկրաինայի նախագահը Լրագրողի օրվա առթիվ խորոված է պատրաստել և հյուրասիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին (լուսանկար)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լրագրողի օրվա առթիվ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և նրանց սեփական ձեռքերով պատրաստված խորոված հյուրասիրել։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարին կից։
«Օրն անցկացրի լրագրողների հետ՝ նրանց մասնագիտական տոնի նախօրեին։ Այս անգամ խորոված՝ սեփական ձեռքերով պատրաստված, հիանալի եղանակ և, ինչպես միշտ, ընկերական մթնոլորտ։ Զրույց՝ առանց տաբուների, սուր հարցեր և իմ անկեղծ պատասխանները։ Հաճելի է, որ նման հանդիպումները լավ ավանդույթ են դարձել», - ինստագրամյան իր էջում հրապարակված լուսանկարին կից գրել է Զելենսկին։
Նշենք, որ Ուկրաինայում Լրագրողի օրը նշվում է հունիսի 6-ին։