Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel...

Խաչատուր Սուքիասյանը փորձում է սրբագրել անցյալը. կա՞ն, թե՞ չկան Հայաստանում օլիգարխներ

168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին հայտարարում էր, թե քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել, սկսել է բիզնեսն ակտիվորեն ներգրավել քաղաքականության մեջ։ Բիզնեսը քաղաքականության մեջ, հատկապես, երբ այն գործում է իշխանության թիմում, միանշանակ օլիգարխիայի ձևավորման հիմքն է։ Բիզնեսը իշխանության մեջ նշանակում է՝ վայելել իշխանության հովանավորությունը։


Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

Գոյություն ունի օլիգարխիայի դասական սահմանում, ըստ որի՝ օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստն է, ով հասանելիություն և ազդեցություն է ստանում քաղաքական որոշումների կայացման վրա։

Բնականաբար, միշտ չէ, որ բիզնեսը՝ մտնելով քաղաքականություն, կարող է ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա։ Կեղծիք են այն հայտարարությունները, թե բիզնեսն ընդհանրապես իրավունք չունի մոտ գալ քաղաքականությանը։

Քաղաքական որոշումների կայացման վրա կարող է ազդեցություն ունենալ այն բիզնեսը, որը գործում է, առաջին հերթին, քաղաքական իշխանության հովանու ներքո։ Ոչ մի նշանակություն չունի, որ քաղաքականություն մտնելուց առաջ մեծահարուստը հրաժարվում է իր բիզնեսի կառավարումից։ Բիզնեսը կարելի է կառավարել՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի։


Այնպես է ստացվել, որ այսօր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ իշխանության թիմում բաց քաղաքականություն վերադառնալու հայտ են ներկայացրել։ Նրանցից մեկն էլ Խաչատուր Սուքիասյանն է, ում անունը մշտապես կապված է եղել Հայաստանում օլիգարխիայի ձևավորման հետ։

Հավանաբար շատերն են հիշում, թե Հայաստանում երբ սկսեցին ձևավորվել օլիգարխները։ Իսկ եթե չեն հիշում, հիշեցնենք, որ օլիգարխները Հայաստանում սկսեցին ձևավորվել Առաջին նախագահի իշխանության շրջանում։ Վայլելով իշխանության հովանավորությունը՝ որոշ մարդիկ, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանը, կարճ ժամանակում հասցրեցին մեծ կարողություն կուտակել։

Այդտեղից էլ սկսվեց Հայաստանում բիզնեսի ու իշխանության սերտաճումը։

Ի դեպ, այդ տարիներին Խաչատուր Սուքիասյանը բիզնեսին զուգահեռ՝ ներգրավված է եղել նաև պետական ապարատում և զբաղեցրել է ոչ պակաս կարևոր պաշտոն։ Եղել է Արդյունաբերության նախարարության արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։


Ծառայեցրե՞լ է պաշտոնն ու քաղաքական կապերն իր բիզնեսի բարգավաճմանը Խաչատուր Սուքիասյանը, թե՞ ոչ, թողնենք ընթերցողին։

Մի բան ամեն դեպքում հստակ է՝ քաղաքական իշխանությանը մոտ կանգնած բիզնեսը Հայաստանում միշտ էլ օգտվել է հովանավորչությունից։ Դա արտահայտվել է բիզնեսի համար գործունեության արտոնյալ պայմանների ստացման ձևով, այդ թվում՝ հարկերի վճարման տեսքով։

Տարիներ շարունակ Խաչատուր Սուքիասյանն օգտվել է իշխանությունների բարեհաճությունից և լավ հարաբերություններ է ունեցել նրանց հետ։ Մի պահ, երբ այդ հարաբերությունները խաթարվեցին, տեսանք, թե ինչ եղավ։ Հարկերը թաքցնելու հիմնավորմամբ՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բիզնեսներից մեկը լուրջ խնդիրների բախվեց հարկային մարմինների հետ։ Խոսքը «Բջնի» գործարանի մասին է։ Հարկային մարմիններն այստեղ 3,4 մլրդ դրամի հարկային չկատարված պարտավորություններ էին արձանագրել։ Գործարանը հանվեց աճուրդի՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու համար։

Ճիշտ է, այդ ամենը Խաչատուր Սուքիասյանը համարեց քաղաքական ճնշում իր գործունեության նկատմամբ, բայց այդպես էլ կարծես մինչև հիմա նրա քայլերը որևէ արդյունք չեն տվել, նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, իր «խախտված» իրավունքները վերականգնելու և իրենից «ապօրինի» խլված գույքը վերադարձնելու համար։

Մի պահ հայտարարվեց, որ այդ հարցով զբաղվում են փաստաբաններն ու հաշվապահները, և նրանք «մոտ ժամանակներում կներկայացնեն գործարանի մասին բոլոր տեղեկությունները»։ Այս հայտարարությունից տարի ու կես է անցել, բայց ոչինչ չի ներկայացվել։ Իսկ գուցե ներկայացնելու բա՞ն չկա։

Բիզնեսից վերադառնալով ակտիվ քաղաքականություն՝ Խաչատուր Սուքիասյանը փորձում է համոզել, որ գործարարներն օլիգարխներ չեն։ Ո՛չ ինքն է օլիգարխ, ո՛չ Սամվել Ալեքսանյանը, և ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանը։

Ենթադրենք, որ ոչ մեկն էլ օլիգարխ չէ։ Բայց արդյո՞ք խնդիրը միայն օլիգարխ կոչվել-չկոչվելու մեջ է։

Իսկ պետական հովանավորչությո՞ւնը։ Կա՞, թե՞ չկա պետական հովանավորչություն։

Պետական հովանավորչությունն է, որ շատ ու շատ փակ դռներ է բացում բիզնեսի առաջ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Խաչատուր Սուքիասյանի բիզնեսի համար նոր էջ է բացվել։ Զարմանալի չէ, որ լինելով գործարար՝ թեկուզ «առանց պորտֆել», նա դարձել է այս իշխանության կցորդը։

Խաչատուր Սուքիասյանը լծվել է իշխանության փառաբանման գործին։ Այնպիսի ջանասիրությամբ է դա անում, որ երբեմն թվում է, թե այլ իրականության մեջ ես ապրում։

Բոլորն էլ տեսնում են՝ ինչ է կատարվում մեր տնտեսության մեջ։ Այն, որ նախորդ տարվա կտրուկ անկումներից հետո վերջին 1-2 ամիսներին որոշ աճ կա, դեռ չի նշանակում, թե տնտեսության վիճակը լավացել է։ Անգամ պաշտոնական տվյալները չեն կարողանում թաքցնել այդ տխուր պատկերը։ Մինչ համաշխարհային տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, առաջին եռամսյակի արդյունքում ունեցանք 3,3 տոկոս տնտեսական անկում։

Ներդրումներ չկան, փողը գնում է երկրից, նույնիսկ վարկերն են նվազել, չնայած վարկերը երբեք ուղղակի ներդրումներ չեն դառնա։ Ընդամենը 1 տարում խնդրահարույց վարկերը բանկերում ավելի քան կրկնապատկվել են, ու դա իսկապես ֆանտաստիկ վատ ցուցանիշ է։ Խնդրահարույց վարկերն օդից չեն ընկել։ Դրանք առաջացել են տնտեսության ու հասարակության վճարունակության անկման հետևանքով։ Սրանում որևէ լավ բան չկա, ու կապ չունի, թե բիզնեսից քաղաքականություն վերադառնալու ճանապարհին դա ինչպես կներկայացվի։

«Արտահանման 16 տոկոսանոց աճ կա։ Դուք պատկերացնում ե՞ք, թե դա ի՞նչ լուրջ թիվ է»,- Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարում է Խաչատուր Սուքիասյանը։ Ու սա ասվում է այնպիսի պաթոսով, կարծես այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, մեր արտահանումը չէր զիջում 2018 թ. մակարդակը։ Իսկ 4 ամիսներին նախորդ տարվա համեմատ արձանագրված արտահանման 16 տոկոս աճը, որն այդպես ոգևորել է Խաչատուր Սուքիասյանին, ընդամենը 7 տոկոսով է ավելի 2018թ. 4 ամիսների ցուցանիշից։ Այն պարագայում, երբ հավանաբար կհիշեք, թե 2018թ. այդ ամիսներին ինչ էր կատարվում Հայաստանում։

Դեռ չհաշված, որ այսօր արտահանումը մեծապես նստած է ընդերքը վաճառելու վրա։ Այն ընդերքը, որը, Նիկոլ Փաշինյանի ասելով, նախկինները թալանում էին։ Այնինչ՝ հիմա ինքն է լծվել ընդերքն անխնա քանդել-արտահանելու գործին։

դիտվել է 301 անգամ
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan