Մեքսիկայում ընթանում են խորհրդարանական եւ տեղական իշխանության մարմինների ընտրություններ
Մեքսիկայում ընթանում են խորհրդարանական եւ տեղական իշխանության մարմինների ընտրությունները, գրում է DW-ը:
Կիրակի՝ հունիսի 6-ին, երկրի քաղաքացիներն ընտրում են Պատգամավորների եւ նահանգապետերի պալատի 500 անդամներին 32 նահանգներից 15-ում, ինչպես նաեւ տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորներին ու տեղական իշխանության մարմինների անդամներին: Ընտրություններին իրավունք ունի մասնակցել շուրջ 95 միլիոն ընտրող:
Ընտրարշավն անցկացվել է համավարակի դեմ պայքարի պայմաններում եւ ուղեկցվել է բռնության բազմաթիվ գործողություններով: Գրեթե ամեն օր ամբողջ նախընտրական արշավի ընթացքում կատարվել են հարձակումներ դրա մասնակիցների վրա, իսկ 2020 թվականի սեմտեմբերից տուժել է 90 քաղաքական գործիչ: Նրանցից 35-ը, Etellekt-ի հաղորդմամբ, մտադիր էր առաջադրել իրենց թեկնածությունն ընտրությունների ժամանակ:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կոչ է արել երկրի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ քվեարկության մեջ եւ ընդգծել է, որ կառավարությունը երաշխավորում է անվտանգությունը: Համընդհանուր ընտրությունները համարվում են ընտրողների տրամադրությունների եւ 2018 թվականի պաշտոնավարող նախագահի նկատմամբ ստուգում: Նրա կառավարական կոալիցիան ձգտում է պահպանել իր դիրքերը ներքին պալատում, որտեղ դրան է պատկանում ձայների երկու երրորդը: