«Վարդենիսի ուղղությամբ գերի և վիրավոր չունենք». ԳՇ 168.am
«Ընդհանուր օպերատիվ իրադրությունը կայուն է, անփոփոխ, միջադեպեր չեն արձանագրվել»:
168.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։
Մեր հարցին, որ սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Վարդենիսի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
ԳՇ ներկայացուցիչը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում նմանատիպ ապատեղեկատվություններ տարածելուց։