«Անպայման կկարոտեմ նրան». Պուտինը` կանցլերի պաշտոնից Մերկելի հեռանալու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շատ լավ գործնական հարաբերությունների մեջ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` հավելելով, որ նրան, որպես գործընկերոջ, կկարոտի:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մերկելն ավելի վաղ հաղորդել էր, որ սեպտեմբերին կլքի կանցլերի պաշտոնը:
«Անպայման: Չգիտեմ` ով կլինի նրա փոխարեն: Իմ ու Անգելայի միջև իսկապես ձևավորվել են գործնական հարաբերություններ, և ես շատ բարձր եմ գնահատում նրան»,-ասել է Պուտինը` պատասխանելով այն հարցին` արդյոք կկարոտի Մերկելին, երբ նա լքի կանցլերի պաշտոնը:
ՌԴ նախագահը գործող կանցլերին որակել է փորձառու քաղաքական գործիչ, պարզ, հետևողական և վստահելի մարդ, որը կարողանում է տեր կանգնել իր դիրքորոշմանը:
Նա հույս է հայտնել, որ Գերմանիայի հաջորդ կառավարությունը նույնպիսին կլինի Ռուսաստանի հետ հարաբերություններում: