Սոցցանցերում սկսել են տարածվել գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի գրքից հատվածներ. Եթե այդ հատվածներով պետք է այսօրվա աճող սերնդին դաստիարակենք, ապա դա այլասերություն է
Կարող եմ իմ մեկ շոկով ձեզ հետ կիսվել, որն այսօր առավոտյան եմ ապրել:
Սոցցանցերում սկսել են տարածվել գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի գրքից հատվածներ, և եթե այդ հատվածներով մենք պետք է այսօրվա աճող սերնդին դաստիարակենք, ապա դա այլասերություն է: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ՀՀ-ում կան կազմակերպություններ, որոնք նպաստում են ազգային արժեքների քայքայմանը:
Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի, քանի որ թեմայի վերաբերյալ ամբողջ դիրքորոշումն արդեն հայտնել են, և Նիկոլ Փաշինյանի գրքի հատվածները հաստատում են հնչած կարծիքները:
Անդրադառնալով թշնամու ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս հանելու մասին հարցին՝ Արմեն Գևորգյանը նշեց, որ գուցե այս իշխանությունը համակերպվել է թշնամու՝ մեր տարածքում լինելուն, բայց ըստ նրա՝ մարդիկ պետք է բանակցեն և հասկանան, թե ինչպես եղավ, որ հայտնվեցինք այս իրավիճակում:
Ըստ նրա՝ մարդիկ հիմա քննարկում են, թե ինչ պետք է անի ընդդիմությունը, որ այս իրավիճակից դուրս գանք: «Բա այսօրվա իշխանություններն ի՞նչ են անում, որ այս հարցը չլիներ, բոլոր նման հարցերի լուծումները պետք է լինեն խելամիտ բանակցություններում»: