Հոնկոնգում վաճառվել է աշխարհում ամենաթանկ ավտոկայանատեղին
Հոնկոնգի առևտրային անշարժ գույքի շուկայում նոր ռեկորդ է սահմանվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` մանրամասնելով, որ Հոնկոնգում վաճառվել է աշխարհում ամենաթանկ ավտոկայանատեղին:
Մեկ մեքենայի համար նախատեսված կայանատեղին վաճառվել է աննախադեպ գումարով` 1,3 մլն ԱՄՆ դոլարով:
Այն գտնվում է միլիարդատերերի կողմից սիրված թաղամասում կառուցված էլիտար բնակելի համալիրներից մեկի ավտոկանգառում: Գնորդի անունը հայտնի չէ: Ավելի վաղ այնտեղ ավտոկայանատեղիներ էին վաճառվել 1,2 մլն դոլարով:
Անշարժ գույքի գործակալները Հոնկոնգում բնակարանային, գրասենյակային, առևտրային և կայանատեղիների համար տարածքների աստղաբաշխական գները բացատրում են ազատ տարածքի պակասով և կղզու լեռնային լանդշաֆտով: