Candela ընկերությունը ստորջրյա թևերով էլեկտրական տաքսի է ներկայացրել
Էլեկտրական նավակներ ստեղծող շվեդական Candela ընկերությունը ներկայացրել է ստորջրյա թեւերով էլեկտրական տաքսի՝ Candela P-12-ը, գրում է Planet-today-ը՝ հղում անելով Electrek պորտալին:
Candela P-12-ը 8,5 մետրանոց էլեկտրանավակ է, որը պետք է հստակ ցույց տա ջրային տրանսպորտի համար էլեկտրական ուժային սարքերի առավելությունները: Ածխածնային մանրաթելով ամրացված կոմպոզիտային նյութից պատրաստված նավակը հագեցած է ստորջրյա թեւերով, որոնք էապես մեծացնում են դրա արագության բնութագրերը: Նավակի սրահը նախատեսված է տասներկու ուղևորի համար:
Ստորջրյա թեւերը, որոնցով հագեցած է Candela P-12-ը, արդեն արդարացրել են իրեց Candela C-7 շքեղ զբոսանավի վրա: Ընկերության ինժեներները նավի համար ստեղծել են կառավարման հատուկ համակարգ, որն ապահովում է բարձր սահունություն. այս գործոնը ուղևորներին պաշտպանում է ծովային հիվանդությունից:
Candela P-12 էլեկտրական նավակն ունի ավելի քան 20 հանգույցի արագությամբ (ժամում 37 կիլոմետր) ընթացքի երկու ժամվա պահուստ։ Ստորջրյա թեւերով ընթացքի ժամանակ նավի առավելագույն արագությունը 30 հանգույց է, այսինքն՝ ժամում 55 կիլոմետր: Նավի մարտկոցները արագ լիցքավորվում են կայուն հոսանքով, այնպես որ դրանք կարող են լիցքավորվել ընդամենը մեկ ժամում: Candela-ի ներկայացուցիչներն ասում են, որ նոր նավի հիմնական առավելությունը շահագործման ցածր ծախսերն են: Նավը սպառում է 80 տոկոսով ավելի քիչ էներգիա, քան սովորական ներքին այրման շարժիչով նավակները: