Հայաստանի հանրային հեռարձակողի եթերում քարոզչության համար անվճար եւ վճարովի ժամանակ է բաշխվել
Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական կուսակցությանը եւ դաշինքին 30 րոպե անվճար և 60 րոպե վճարովի եթերաժամանակ`Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հունիսի 7-ից 18-ը ժամը 19:30-ն քարոզչություն իրականացնելու համար:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 7-ից 12-ը ներառյալ (վեց օր) յուրաքանչյուր քաղաքական կուսակցությանը եւ դաշինքին կտրամադրվի երկու րոպե անվճար եթերաժամ եւ մինչև հինգ րոպե վճարովի եթերաժամ: Հունիսի 13-ից 18-ը ներառյալ (քարոզչության վերջին վեց օրը) յուրաքանչյուր քաղաքական կուսակցությանը եւ դաշինքին երեք րոպե անվճար եթերաժամանակ եւ մինչև հինգ րոպե վճարովի եթերաժամանակ կտրամադրվի:
Յուրաքանչյուր քաղաքական կուսակցությանը եւ դաշինքին հունիսի 7-ից հունիսի 18-ը Հայաստանի հանրային ռադիոյով ընտրական արշավներ անցկացնելու համար օրը երկու անգամ ժամը 13:30-ից եւ 19:45-ից 60 րոպե անվճար եթերաժամանակ եւ 90 րոպե վճարովի եթերաժամանակ կտրամադրվի: Հունիսի 7-ից 12-ը ներառյալ (վեց օր) օրական երկու անգամ յուրաքանչյուր քաղաքական կուսակցությանը եւ դաշինքին կտրամադրվի երկու րոպե անվճար եթերաժամանակ եւ մինչև երեք րոպե վճարովի եթերաժամանակ:
Հունիսի 13-ից հունիսի 15-ը ներառյալ (երեք օր) յուրաքանչյուր քաղաքական կուսակցությանը եւ դաշինքին կտրամադրվի օրական երկու անգամ երեք րոպե անվճար եթերաժամանակ եւ մինչև չորս րոպե վճարովի եթերաժամանակ: Հունիսի 15-ից 18-ը ներառյալ (քարոզչության վերջին երեք օրերը) յուրաքանչյուր քաղաքական կուսակցությանը եւ դաշինքին կտրամադրվի օրական երկու անգամ երեք րոպե անվճար եթերաժամանակ եւ մինչև հինգ րոպե վճարովի եթերաժամանակ:
Նշենք, որ ԿԸՀ-ում, ժամանակի բաշխումից բացի, տեղի է ունեցել նաեւ վիճակահանություն, որով որոշվել է քաղաքական ուժերի՝ եթեր դուրս գալու կարգը: