Այդտեղ զորքեր կանգնած չեն լինելու. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին
Չկա նման քննարկում: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկվում է անկլավների փոխանակման հարցը:
Անդրադառնալով Ադրբեջանին միջանցք տալու մասին հարցադրմանը, նա ասաց. «Եթե միջանցք ասելով որեւէ մեկը ենթադրում է սուվերենության հետ կապված որեւէ աստիճանի որեւէ ազդեցություն, դա բացառված է: Կամ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն լիարժեք ենթակառուցվածխքների օգտագործմամբ կամ չեն լինի: Այդտեղ զորքեր կանգնած չեն լինելու:
Մինչեւ այս պահը եւ վստահ եմ, որ այսուհետ եւս, եռակողմ աշխատանքային խմբում խոսույթը, որ օգտագործվում է եւ կօգտագործվի, հունվարի 11-ի հայտարարության տերմիններն են: Որեւէ այլ տերմին ուղղակի հնարավոր չէ դնել շրջանառության մեջ, առավելեւս պայմանավորվածությունների գալ»,-ասաց Մհեր Գրիգորյանը: