Աշխարհում աճել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը. Չավուշօղլու
Աշխարհում աճել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը: Այս մասին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
«Աշխարհում աճել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը: Ինդոնեզիան և աշխարհի բազմաթիվ այլ երկրներ սկսել են հետաքրքրություն դրսևորել թուրքական արտադրության ԱԹՍ-ների նկատմամբ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը հայ զինվորների նկատմամբ կիրառել է թուրքական արտադրության «Բայրաքթար»-ներ: