Թուրքական ակումբի ֆուտբոլիստը տոնական շքերթի ժամանակ ընկել է ավտոբուսից (տեսանյութ)
Թուրքական «Քոջաելիսփոր» (Kocaelispor) թիմի ֆուտբոլիստ Բահրի Ջան Ավջին ավտոբուսից ընկել է՝ թիմի՝ երկրի առաջին լիգա մուտք գործելուն նվիրված շքերթի ժամանակ: Դեպքը պատկերող տեսանյութը տեղադրվել է Twitter-ի Instant Foot միկրոբլոգում:
Դեպքի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում: Պարզաբանվում է միայն, որ խաղացողը միանգամից հոսպիտալացվել է, նրան հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից:
Նշվում է՝ տոնական միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 28-ին: «Քոջաելիսփոր»-ը նախօրեին 4:0 հաշվով փլեյօֆֆի եզրափակչում ջախջախել էր «Սաքարյասփոր»-ին (Sakaryaspor) ու նվաճել Թուրքիայի առաջին լիգայի ուղեգիր:
Scène choquante en Turquie.
— Instant Foot ⚽️ (@lnstantFoot) May 29, 2021
Kocaelispor, qui a réussi à monter en 2ème div turque, a vu deux de ses joueurs tomber du bus à toit ouvert qui servait à fêter la montée. Leur tête a cogné le pont qui se trouvait juste au-dessus d’eux.
Les joueurs vont bien. pic.twitter.com/GN4VzTbdQ2