Պակիստանի թալիբները կրկին սպառնում են 16-ամյա Մալալե Յուսուֆզային
Պակիստանի «Թալիբան» խմբավորումը խոստացել է նոր մահափորձ կատարել դպրոցական Մալալե Յուսուֆզաji նկատմամբ, ով հրաշքով ողջ էր մնացել անցած անգամվա մահափորձից:
Աղջիկն այժմ ապրում է Մեծ Բրիտանիայում, որտեղ ապաստարան է ստացել: Մինչ այդ աղջիկը ապրել էր Սվատա արահետում, որը 2009 թ գրավվել էր «Թալիբան» խմբավորման կողմից: Այդ խմբավորումը թույլ չէր տալիս, որպեսզի աղջիկները հաճախեին դպրոց և Մալալեն որոշում է BBC-ի կայքում մի բլոգ բացել, որտեղ մանրամասնորեն պատմում է, թե ինչպիսին է կյանքը թալիբների ղեկավարության տակ: Նրա համացանցային օրագիրը մեծ ճանաչում է ձեռք բերում Պակիստանում և նրա սահմանների դուրս:
Մալիլան դառնում է կրոնական մոլեռանդության դեմ պայքարի վառ խորհրդանիշը, ով պայքարում է իր իրավունքների համար: Թալիբները զայրացած լինելով նրա վրա, մեղադրում են նրան «անաստվածության» մեջ և խոստանում են նրան ոչնչացնել:
Առաջին մահափորձը նրա նկատմամբ կատարվել է 2012թ. հոկտեմբերի 9-ին, երբ նա դպրոցական ավտոբուսով վերադառնում էր տուն: Անհայտ անձինք կանգնեցնում են ավտոբուսը և աղջկա անունն են տալիս, երբ գտնում են աղջկան, երկու անգամ կրակում են նրա վրա: Աղջիկը հրազենային վնասվածքներ է ստանում գլխի և վզի հատվածում: Նրան կրիտիկական ծանր վիճակում հասցնում են հիվանդանոց և 3 ժամ տևած վիրահատության ժամանակ բժիկներին հաջողվում է աղջկա ուղեղից դուրս բերել հրազենային գնդակը:
2013թ-ի հունվարի 4-ին նրան դուրս են գրում հիվանդանոցից և փետրվարի 4-ին նրան առաջադրում են Նոբելյան մրցանակի: