Զոհերի մասին դուք կմտածեք, իմ երեխան է ծնվել, այ էդ սրտով եմ․ Ալեն Սիմոնյանը՝ հարցին, թե ինչ «սրտով» է ռեստորանում, երբ զոհ ունենք․ Yerkir.am (տեսանյութ)
Yerkir.am-թղթակիցը ռեստորանի տարածքում զրուցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ վերջինիցս հետաքրքրվելով՝ «ինչ սրտով» է ռեստորանում, երբ թշնամին օկուպացրել է ՀՀ տարածքները, զոհ ունենք։
Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Իմ երեխան է ծնվել, այ էդ սրտով եմ»,-նշել է նա, և այլ հարցի չի պատասխանել։
Դիտարկմանը՝ իսկ զոհերի մասին ո՞վ պետք է մտածի, Ալեն Սիմոնյանն արձագանքել է․ «Զոհերի մասին դուք կմտածեք, ինձ ազատ թողեք, հանգիստ թողեք»,-ասել է ԱԺ փոխնախագահը։