Երեկ պտտահողմ է եղել Էջմիածին-Զվարթնոց հատվածում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Երեկ Էջմիածին-Զվարթնոց հատվածում պտտահողմ է դիտվել: Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Երեկ Հայաստանի տարածքի մեծ մասում ուժգին քամին ավերածություններ էր արել, իսկ Երևանում կայծակի ու ամպրոպի հետևանքով հոսանքազրկումներ են եղել: