Հրապարակվել է նոր BMW էլեկտրական սեդանի առավել հզոր տարբերակի առաջին լուսանկարը
Համացանցում հայտնվել է գերմանական հեղինակավոր BMW մեքենաշինական ընկերության կողմից այս տարվա մարտին գաղտնազերծված i4 էլեկտրական սեդանի առավել հզոր տարբերակի` i4 M50-ի առաջին լուսանկարը: Հրապարակումից կարճ ժամանակ անց լուսանկարը հեռացվել է:
Այս մասին գրում է motor.ru-ն` մանրամասնելով, որ մոդելի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հունիսի մեկին:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` i4 М50-ի շարժիչի հզորությունը կկազմի 500 ձիաուժ, իսկ 0-100 կմ/ժ արագություն այն կզարգացնի 4 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը կսահմանափակվի 200 կմ/ժ-ով:
Մարտկոցի մեկ ամբողջական լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել մոտ 590 կմ: