Ինչպես և որտեղից է Փեսա Միշիկը կարողանում ավելի շուտ փաստաթուղթը հրապարակել. Նիկոլայ Բաղդասարյանի բացահայտումները (Տեսանյութ)
Ինչո՞ւ է հանրությունը Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից տեղեկանում, որ ՀՀ կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ, որի շուրջ ընթացել են բանակցություններ, այն դեպքում, երբ իշխող ուժը խոստանում էր, որ ժողովրդից գաղտնի ոչինչ չի արվելու:
Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց.
«Պատճառն այն է, որ, ըստ իս, կան մարդիկ, որոնք ավելի շուտ, քան վարչապետի աշխատակազմը որոշակի գործողություն կկատարի, փեսա Միշիկին գաղտնի կերպով տրամադրում են տեղեկությունները՝ կա՛մ Հայաստանից, կա՛մ Ադրբեջանից, կա՛մ Ռուսաստանից, չգիտեմ որ մարմնից, և ինքը կարողանում է շուտ դա հրապարակել:
Բնական է, որ մինչև փաստաթուղթը լիովին պատրաստ չլինի ստորգրման, վարչապետի աշխատակազմը դա չի հրապարակի»:
Մանրամասները կարող եք դիտել ստորև