ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021թ. մայիսի 17-ին
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում»: Այս մասին հաղորդագրություն է տարածել պաշտպանության նախարարությունը։
«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՊՆ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանը մեր թղթակցին ասել էր, թե դատելով խոտածածկից կարող է ասել, որ հին տեսանյութ է, իսկ այլ լրատվամիջոցներին էլ ասել էին, թե դա Վարդենիսի հետ ոչ մի կապ չունի և լկտի սուտ է, Ալթունյանը նաև ասել էր, որ հանդես կգան պաշտոնական հերքմամբ։