Քննիչի և «Նորատուսցի արջի» սպանության գործը կքննի դատավոր Անի Դանիելյանը
Գավառում ՔԿ քննիչ Զոհրաբ Պարոնիկյանի եւ «Նորատուսցի արջ» մականունով հայտնի Վահե Ավետիսյանի սպանության գործը կքննի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ 2020թ ապրիլի 28-ին Գավառում տեղի է ունեցել զինված բախում, որի ժամանակ սպանվել է երկու երիտասարդ՝ Նորատուսի բնակիչ Վ. Ավետիսյանը եւ Գավառի բնակիչ՝ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Զ. Պարոնիկյանը, 6 հոգի տեղափոխվել բժշկական կենտրոն: Դեպքն այդքանով չի ավարտվել եւ դարձել է վենդետայի պատճառ: Դանակով ու մահակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ պահին հսկողություն էին իրականացնում ոստիկանության ծառայողները, եւ այն ամբողջությամբ տակնուվրա արել, հարձակվել հիվանդանոցում գտնվող միջադեպի մասնակիցների վրա՝ նրանց մեղադրելով իրենց հարազատների սպանության մեջ։
Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել 30 անձ։