Բելգիայի դեսպանի կինը Սեուլում վաճառողուհիների է ծեծել
Հարավային Կորեայում Բելգիայի դեսպանի կինը Սեուլում ծեծի է ենթարկել 2 վաճառողուհու: Այս մասին տեղեկացնում է Le Figaro պարբերականը` հղում տալով հարավկորեացի իրավապաշտպաններին:
Ոստիկանության տվյալներով ՝ դիվանագետի կինը՝ Սյան Սյուեցիուն, երկու իր է փորձել Սեուլի հագուստի խանութում և շտապել է դեպի ելքը: Խանութի աշխատակցուհին անմիջապես վազել է նրա ետևից՝ պարզելու, թե ինչ է նրա հագին: Ենթադրաբար, հենց սրանից է առաջացել վիճաբանությունը:
Հարավկորեական ԶԼՄ-ների տարածած կադրերում երևում է, թե ինչպես է կինը քաշում ձեռքը և հարվածում վաճառողուհու գլխին, ապա հարվածում օգնության հասած մեկ այլ աշխատակցուհու: Կինը վկայակոչել է դիվանագիտական անձեռնմխելիությունը` դատական հետապնդումից խուսափելու համար:
Իր հերթին, նրա ամուսինը `դեսպան Պիտեր Լեսկույեն, ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ: «Անկախ հանգամանքներից՝ նրա արձագանքն անընդունելի է», - խոստովանել է դիվանագետը: Միևնույն ժամանակ, Բելգիայի դեսպանատնից հայտնել են, որ իրենք «պաշտպանում են դեսպանի կնոջ անձեռնմխելիության իրավունքը»: