Երևանում Ռազմական ոստիկանության հարևանությամբ գտնվող ջրատարից փրկարարները դուրս են բերել 55-ամյա տղամարդու դի. Shamshyan.com
Մայիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում՝ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հետնամասում անցնող ջրատարը քաղաքացի է ընկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները ոստիկանության Շենգավիթի և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ քաղաքացու ընկնելու վայրից մոտ 250 մետր հեռավորության վրա, հոսող ջրատարում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 55-ամյա Գագիկ Դարբինյանի դին:
Փրկարարարների կողմից քաղաքացուն դուրս բերելուց հետո բժիշկն ու բուժքույրը արձանագրել են նրա մահը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ջրահեղձ եղած քաղաքացին իր 2 ընկերների հետ է այցելել նշված վայր և տեղի է ունեցել ողբերգական դեպքը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու հետ նշված վայրում եղած անձանց ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: