2 զոհ, ավելի քան 200 վիրավոր. Իսրայելում սինագոգի տրիբունայի փլուզումը՝ ֆոտոշարքով (Տեսանյութ և լուսանկարներ)
Երուսաղեմի մերձակայքում գտնվող Գիվատ Զեեֆ քաղաքում սինագոգի տրիբունայի փլուզման հետևանքով վիրավորների թիվը անցել է 200-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը և հիշեցնում ավելի վաղ հայտնի դարձած երկու զոհերի մասին։
Հիվանդանոց տեղափոխված 219 վիրավորներից 15-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել ամբիոնում մեծ թվով մարդկանց գտնվելու հետևանքով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երուսաղեմի մերձակայքում գտնվող սինագոգում փլուզվել էր տրիբունան, որտեղ տասնյակ մարդիկ էին գտնվում: