Ռաուլը՝ «Ռեալը» գլխավորելու հավանականության մասին
Մադրիդի «Ռեալի» լեգենդար խաղացող, ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը լուրերը, որ ամռանը Արքայական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինելու է ֆրանսիացի Զինեդին Զիդանին։
«Այս ակումբը իմ տունն է, ես միշտ ցանկանում եմ լինել այստեղ։ Ես դարձել եմ մարզիչ, որպեսզի լինեմ այստեղ։ Բայց հիմա ապագայի մասին խոսելու ժամանակը չէ»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Ռաուլը 2019 թվականից գլխավորում է «Ռեալի» պահեստային թիմը։ 16 տարի նա ֆուտբոլիստի կարգավիճակում ներկայացրել է մադրիդյան ակումբը։