Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել
NEWS.am-ի տեղեկություններով՝ հրաժարականի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: Պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած կոնֆլիկտն է։
NEWS.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Մեսրոպյանից, հարցին ի պատասխան, ասաց, որ չի մեկնաբանում եւ ոչ աշխատանքային ժամերին չի պատասխանում հարցերի: