Կուբայում կորոնավիրուսով վարակման դեպքերի մեկօրյա ցուցանիշի հակառեկորդ է սահմանվել
Կուբայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 1383 դեպքի մասին, որն ամենաբարձր մեկօրյա ցուցանիշն է հանրապետության համար համավարակի սկզբից ի վեր:
Ինչպես փոխանցում է Prensa Latina-ն, երկրում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 123 221 դեպք: Վերջին մեկ օրում Կուբայում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ:
Առողջապահության նախարարության համաճարակաբանության վարչության տնօրեն Ֆրանսիսկո Դուրանի խոսքով՝ ներկայում կորոնավիրուսով վարակված 6864 հիվանդ է բուժում ստանում հիվանդանոցներում, որոնցից 126-ը վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Համավարակի ողջ ընթացքում Կուբայում վիրուսից մահացել է 796 մարդ:
Վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Հավանա, Սանտյագո դե Կուբա, Գուանտանամո և Մատանսաս նահանգներում: