Պակիստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 7 երեխա
Պակիստանի արևելքում մեքենան ընկել է ջրանցքը, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 7 երեխա:
Այս մասին գրում է Xinhua լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ ուղևորատար ավտոբուսը, որում եղել է 11 մարդ, ընկել է Շեյխուպուր քաղաքի Խանկա Դողրան շրջանում գտնվող Միանվալի ջրանցքը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և փրկարարական ջոկատները, որոնք դիակները դուրս են բերել փոխադրամիջոցից:
Մահացածների թվում են միևնույն ընտանիքից 7 երեխա, 3 կին և 1 տղամարդ: Ականատեսների խոսքով՝ վթարի պատճառն արագության գերազանցումն է եղել: