Երևան, 15.Հունիս.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Անհայտ անձինք ՄԻՊ–ի անունից մոտենում են մարդկ... Փաշինյանի այցը խոչընդոտողներին, նրան վանկարկո... ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետներում սկսվել է ընդուն... ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես... Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները Rolex և Ca... Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել «պահանջկոտ երկխոսո... Հրահանգ՝ Գրիգորի Խաչատուրովի և այլ հրամանատար... «Նիկոլ չագուչով ես ուզում մնաս՝ գիլիոտինով կգ... «Բռունցքով ողջույն». Էրդողանն ու Բայդենը ՆԱՏՕ... 51-ամյա կինը պոկել ու պատռել էր նախընտրական պ... Գիտես, որ քթիդ տակ թշնամին է ապրում, վտանգավո... Ռոնալդու. Կմնամ «Յուվենտուսում», թե կհեռանամ՝... Գազ չի լինելու Ինչ փաստաթղթերն են անհրաժեշտ դպրոց ընդունվելո... Եվրո-2020. Լեհերն անակնկալ պարտություն կրեցին... Առաջինը հենց կապիտուլյանտն է քար նետելու իր թ... Մալաթիա Սեբաստիայում այսօր ընտրակաշառք բաժանե... «Այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի». Ար... Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահ... Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Երեւան... «Սուրեն Պապիկյան, հունիսի 21-ին Փաշինյանին մի... Ավշարում խայտառակ հավաքից հետո ցուցում է տրվե... Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ․ 1Lurer.am Երեւանում «Մեղու» մականվամբ 27-ամյա տղամարդը ... Զաքյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող շենքի տան... Ոստիկանությունում մոբիլիզացիա է հայտարարվել՝ ... Զելենսկին ուզում է Բայդենից հստակ «այո» կամ «... Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes... ՔՊ-ն թաքցնո՞ւմ է դրամահավաքին ստացած գումարի ... Ինչո՞ւ է ոստիկանության վարչական ռեսուրսը նման... Արամ Քոչարյանը հանդես կգա «Փյունիկ»-ում Դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը, ... Ռոնալդուն՝ Յուվեի մասին․ Կմնամ, թե կհեռանամ՝ ... Իսրայելում աշխատանքի է անցել երկրի նոր կառավա... Երևանի բնակչուհին, գտնվելով հղի վիճակում, իր ... Ինչպես կարգավորել քունը Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները. 1Lur... Հունիսի 18-ին նախատեսված է հակադիր քաղաքական ... Հանրային Հ/Ը ամբողջությամբ կհեռարձակի կուսակց... Ժողովուրդը պատմության աղբանոցը կնետի հայ ազգի... Սյունիքի անվտանգության հարցերով այսօր բացառապ... Իրանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ իրան... Ինչպես են դիմավորում գերեվարված վարդենիսցի Ար... Սամվել Մարտիրոսյանի գրառումը Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձել են Ա... Հայաստանը պիտի հավուր պատշաճի ընդունի Սփյուռք... Արցախի նախագահը պարգևատրել է ՀՀ-ում առարկայակ... Նիկոլ Փաշինյանը իրականացրել է ադրբեջանական հե... Կոռուպցիայի դեմ պայքարը վերածվեց քաղաքական գո... «Պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է... «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտություն... Եղեգնաձորի բնակիչը բութ առարկայով հարվածել է ... «Հայաստան» դաշինքի առաջնորդների հանրահավաքը՝ ... «Ավելի ճշգրիտ է, քան ՊՇՌ թեստը»․ բրիտանական ը... Ավելի քան 19 000 դոլար. Նոր Զելանդիայում տնայ... Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին ստեղ... Prix de la Photographie Paris միջազգային լուս... Արարատից՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շր... Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ փակվել է Ժնև... Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել (Տե... Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբ... «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը ... ԷԷԷ, Պապիկյան, մեկնաբանես, չմեկնաբանես, մեկ է... Շներին մարդկանցից շատ է սիրում. Էլիզաբեթ 2-րդ... Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադր... «Ձեր թիմում էլ ե՞ն կարծում՝ Դուք հոգեկան առող... Ժամացույցի նման աշխատող պետական համակարգը պետ... Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ-ին Արցա... Տեղեկատվությունը, թե Ucom ընկերության աշխատակ... «Թեև Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման լ... Ալիևն, ի սատարումն իր կիրթ գործընկերոջ՝ Փաշին... Վաղը՝ հունիսի 15-ին՝ ավտոերթով դեպի Սյունիք. ... Ներկայիս Թուրքիայի տարածքում կնոջ 1800 տարվա ... Անասնաբուժական դեղորայքի խանութ (առևտրի օբյեկ... Մտավորականության մի ստվար զանգված որոշել է սա... Այս իշխանություններին հեռացնելու համար դիմելո... TALK TIMЕ. Պետական համակարգը կազմալուծված է. ... 21-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրե... Այդ բանը, անունը չտամ, ապագա չունի. Hraparak.... Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ 29-ամյա կինը, 2018-ի գարնանը գտնվելով հղի վիճ... «Մահացե՞լ է, թե՞ զոհվել է». Նիկոլ Փաշինյանը՝ ... Հունիսի 20-ին հայ ժողովրդի պատուհասին ուղարկե... «ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության... Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավո... Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից... Մի նայեք դրա հիստերիկ ճղճղոցներին, մեր ժողովո... Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դ... Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանում Էրդող... Խոզակերպ իշխանությունը մեր երկրի ամենամեծ պրո... 52 րոպե` փակ դռների հետևում. Բրյուսելում ավար... Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ա... Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Վանա... Տեխասում ավտոմրցարշավի մասնակցող մեքենան մխրճ... Ո՞վ է նիկոլը. նիկոլին բնորոշող 100-ից ավել որ... Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան. նախագահի խո... Կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգ... Ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալ... Կարեն Կարապետյանը աջակցում է Ռոբերտ Քոչարյանի... Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախ...

Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է․ ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների միջև «Պատիվ ունեմ» դաշինք կազմավորելու մասին հուշագիր ստորագրվեց

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք կազմավորելու մասին ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների միջև հուշագիր ստորագրվեց։

Հուշագրում, մասնավորապես, ասված է․

«ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։

2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերիև սպիտակների»: Ստով և կեղծիքով եկան իշխանության ու դարձրեցին այն իշխանությունը պահելու միջոցներ:


Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն:


Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքումունեցանքծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:


Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:


Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալ, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:

Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։

Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:

Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ

Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:

Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:

«ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում: «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն:


Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում:

Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։

ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ

Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մեր գործունեության եղել են ինչպես բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում: Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնել մեր Հայրենիքին ու ժողովրդին:

Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները:

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ԱՐՑԱ՛Խ

Կառավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և դա համարում է գերտերությունների խնդիր։ Ձախողումները բերեցին նրան, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլ հումանիտար աջակցության պլատֆորմ, որի միակ գործառույթը աշխարհի տարբեր ծայրերից եկող օգնության փոխանցումն է արցախցիներին։

Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր Հայրենիքի գոյության և անվտանգության անկյունաքարային հարցն է:

Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց իշխանություններն ի զորու չեն ապահովելու ո՛չ խաղաղություն, ո՛չ Արցախի կենսունակությունը։ Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու ապրել առանց պատերազմի:

Մենք հայցում ենք Ձեր քվեն՝ սրտում ու մտքում ունենալով Արցախի անվտանգ ապագայի ու կայուն զարգացման ապահովման երազանքն ու գերնպատակը:

Մասնագիտական, անաչառ և բազմակողմանի ուսումնասիրության և հետաքննության առարկա պետք է դառնան 44-օրյա պատերազմի բոլոր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, կառավարչական հանգամանքները: Մեր ժողովուրդը պետք է ստանա ամենագլխավոր հարցերի պատասխանները՝ ինչու՞ այսպես եղավ, և ո՞վ էր մեղավոր` դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով:

Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք, որտեղ արժանապատվությունը նույնքան կարևոր է, որքան խաղաղությունը:

ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ

Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, բանակը թուլացավ, երբ գիտակցաբար կտրվեց բանակ-հասարակություն կապը։ Կապը կտրվեց, երբ Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքի զգացումն ու մարտունակությունը սկսեց չափվել զորամասային ճաշարանում ելակի առկայությամբ։ Կապը կտրվեց, երբ փորձառու և բանիմաց հրամանատարներին փոխարինեցին հարմարվող և հնազանդ սպաներով, որոնք Հայաստանին ծառայելու փոխարեն գերադասեցին ծառայել անձնիշխանությանը: Կապը կտրվեց, երբ պրոֆեսիոնալ բանակ ունենալու անվան տակ արշավ սկսվեց ժամկետային զինվորական ծառայության ինստիտուտի դեմ։ Կապը կտրվեց, երբ բանակի համակարգված համալրման մեխանիզմն ուզեցին փոխարինել ֆիդայական ջոկատներով։ Կապը կտրվեց, երբ շրջանառության մեջ դրվեց «Ինչու՞ մեր զավակները պիտի պաշտպանեն Արցախի սահմանը» ազգակործան թեզը՝ նպատակադրված մոռացության մատնելով այն փաստը, որ Արցախի սահմանին կանգնած զինվորը առաջին հերթին պաշտպանում է նաև Հայաստանում բնակվող քաղաքացիների անդորրը։ Իսկ վճռական հարվածը բանակին հասցվեց, երբ ապիկար կառավարման ձախողումները և դրանց արդյունքում կրած պարտությունը վերագրեցին բանակին։

Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների կառավարչական և քաղաքականության մշակման փորձ ունեցող ուժեր՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի զինված ուժերի վերականգնման և արդիականացման ուղղությամբ։ Հանրապետականի կառավարման տարիներին բանակը եղել է ամենաբարձր հանրային վստահությունը վայելող պետական ինստիտուտը։ Մենք վերականգնելու և բազմապատկելու ենք բանակի նկատմամբ հանրային վստահությունը։

Մենք ներդնելու ենք բանակի նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքներ: Զինված ուժերը մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման գրավականն են, մեր գոյատևման առհավատչյան:

«Ազգ-բանակ» հայեցակարգը պետության պաշտպանունակության, կայուն ու անվտանգ զարգացման երաշխիքն է:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

● Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:

● Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է:

● Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:

● Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:

● Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։

● Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:

● Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:

Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին»:

դիտվել է 119 անգամ
Անհայտ անձինք ՄԻՊ–ի անունից մոտենում են մարդկ... Փաշինյանի այցը խոչընդոտողներին, նրան վանկարկո... ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետներում սկսվել է ընդուն... ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես... Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները Rolex և Ca... Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է արել «պահանջկոտ երկխոսո... Հրահանգ՝ Գրիգորի Խաչատուրովի և այլ հրամանատար... «Նիկոլ չագուչով ես ուզում մնաս՝ գիլիոտինով կգ... «Բռունցքով ողջույն». Էրդողանն ու Բայդենը ՆԱՏՕ... 51-ամյա կինը պոկել ու պատռել էր նախընտրական պ... Գիտես, որ քթիդ տակ թշնամին է ապրում, վտանգավո... Ռոնալդու. Կմնամ «Յուվենտուսում», թե կհեռանամ՝... Գազ չի լինելու Ինչ փաստաթղթերն են անհրաժեշտ դպրոց ընդունվելո... Եվրո-2020. Լեհերն անակնկալ պարտություն կրեցին... Առաջինը հենց կապիտուլյանտն է քար նետելու իր թ... Մալաթիա Սեբաստիայում այսօր ընտրակաշառք բաժանե... «Այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի». Ար... Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահ... Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Երեւան... «Սուրեն Պապիկյան, հունիսի 21-ին Փաշինյանին մի... Ավշարում խայտառակ հավաքից հետո ցուցում է տրվե... Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ․ 1Lurer.am Երեւանում «Մեղու» մականվամբ 27-ամյա տղամարդը ... Զաքյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող շենքի տան... Ոստիկանությունում մոբիլիզացիա է հայտարարվել՝ ... Զելենսկին ուզում է Բայդենից հստակ «այո» կամ «... Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes... ՔՊ-ն թաքցնո՞ւմ է դրամահավաքին ստացած գումարի ... Ինչո՞ւ է ոստիկանության վարչական ռեսուրսը նման... Արամ Քոչարյանը հանդես կգա «Փյունիկ»-ում Դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը, ... Ռոնալդուն՝ Յուվեի մասին․ Կմնամ, թե կհեռանամ՝ ... Իսրայելում աշխատանքի է անցել երկրի նոր կառավա... Երևանի բնակչուհին, գտնվելով հղի վիճակում, իր ... Ինչպես կարգավորել քունը Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները. 1Lur... Հունիսի 18-ին նախատեսված է հակադիր քաղաքական ... Հանրային Հ/Ը ամբողջությամբ կհեռարձակի կուսակց... Ժողովուրդը պատմության աղբանոցը կնետի հայ ազգի... Սյունիքի անվտանգության հարցերով այսօր բացառապ... Իրանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ իրան... Ինչպես են դիմավորում գերեվարված վարդենիսցի Ար... Սամվել Մարտիրոսյանի գրառումը Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձել են Ա... Հայաստանը պիտի հավուր պատշաճի ընդունի Սփյուռք... Արցախի նախագահը պարգևատրել է ՀՀ-ում առարկայակ... Նիկոլ Փաշինյանը իրականացրել է ադրբեջանական հե... Կոռուպցիայի դեմ պայքարը վերածվեց քաղաքական գո... «Պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է... «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտություն... Եղեգնաձորի բնակիչը բութ առարկայով հարվածել է ... «Հայաստան» դաշինքի առաջնորդների հանրահավաքը՝ ... «Ավելի ճշգրիտ է, քան ՊՇՌ թեստը»․ բրիտանական ը... Ավելի քան 19 000 դոլար. Նոր Զելանդիայում տնայ... Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին ստեղ... Prix de la Photographie Paris միջազգային լուս... Արարատից՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շր... Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ փակվել է Ժնև... Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել (Տե... Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբ... «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը ... ԷԷԷ, Պապիկյան, մեկնաբանես, չմեկնաբանես, մեկ է... Շներին մարդկանցից շատ է սիրում. Էլիզաբեթ 2-րդ... Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադր... «Ձեր թիմում էլ ե՞ն կարծում՝ Դուք հոգեկան առող... Ժամացույցի նման աշխատող պետական համակարգը պետ... Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ-ին Արցա... Տեղեկատվությունը, թե Ucom ընկերության աշխատակ... «Թեև Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման լ... Ալիևն, ի սատարումն իր կիրթ գործընկերոջ՝ Փաշին... Վաղը՝ հունիսի 15-ին՝ ավտոերթով դեպի Սյունիք. ... Ներկայիս Թուրքիայի տարածքում կնոջ 1800 տարվա ... Անասնաբուժական դեղորայքի խանութ (առևտրի օբյեկ... Մտավորականության մի ստվար զանգված որոշել է սա... Այս իշխանություններին հեռացնելու համար դիմելո... TALK TIMЕ. Պետական համակարգը կազմալուծված է. ... 21-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրե... Այդ բանը, անունը չտամ, ապագա չունի. Hraparak.... Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ 29-ամյա կինը, 2018-ի գարնանը գտնվելով հղի վիճ... «Մահացե՞լ է, թե՞ զոհվել է». Նիկոլ Փաշինյանը՝ ... Հունիսի 20-ին հայ ժողովրդի պատուհասին ուղարկե... «ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության... Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավո... Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից... Մի նայեք դրա հիստերիկ ճղճղոցներին, մեր ժողովո... Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դ... Ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանում Էրդող... Խոզակերպ իշխանությունը մեր երկրի ամենամեծ պրո... 52 րոպե` փակ դռների հետևում. Բրյուսելում ավար... Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ա... Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Վանա... Տեխասում ավտոմրցարշավի մասնակցող մեքենան մխրճ... Ո՞վ է նիկոլը. նիկոլին բնորոշող 100-ից ավել որ... Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան. նախագահի խո... Կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգ... Ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալ... Կարեն Կարապետյանը աջակցում է Ռոբերտ Քոչարյանի... Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan