Չինաստանում տղամարդն իր կյանքը վտանգելով փրկել է 2-ամյա երեխայի կյանքը (տեսանյութ)
Չինաստանի Ուհան նահանգում հարևանը փրկել է 2-ամյա երեխայի կյանքը՝ վտանգելով սեփականը, հայտնում է South China Morning Post- ը:
2-ամյա երեխայի ծնողները նրան սենյակում միայնակ են թողել և երեխան, բարձրանալով բազմոցի վրա, ընկել է պատուհանի և պատուհանի ճաղերի միջև՝ գլուխը դեպի ներքև։
Ներքևի հարկի հարևաններից մեկը նկատել է երեխային և վտանգելով իր կյանքը՝ աղջկան պահել է այնքան, մինչև փրկարարներն օգնության են հասել։ Երեխային ազատելու համար փրկարարները կոտրել են ճաղերը։