Իսրայելական զորքերը ոչնչացրել են Գազայում ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավարի գրասենյակը
Իսրայելական զորքերը ոչնչացրել են Գազայում ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավար Թավֆիկ Աբու Նաիմի գրասենյակը: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը, գրում է RT-ն:
«Մենք պարզապես ոչնչացրել ենք Գազայում ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության ղեկավար Թավֆիկ Աբու Նաիմի գրասենյակը», - նշվում է թվիթում:
Հաղորդվում է, որ այս գրասենյակն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքները կառավարելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական զինված ուժերի տանկերը նախազգուշական կրակոցներ են արձակել լիբանանյան կողմից Իսրայել մտած «ապստամբների» ուղղությամբ:
Մայիսի 13-ի երեկոյան իսրայելական բանակը հայտարարեց, որ Լիբանանից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, նրանք ընկել են Միջերկրական ծովը: