Ուհան քաղաքում պտտահողմի հետևանքով 6 մարդ է զոհվել, եւս 218-ը վիրավորվել են
Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում պտտահողմի պատճառով 6 մարդ է զոհվել, եւս 218-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունից, գրում է Gazeta.ru-ն:
Նախարարության տվյալներով՝ պտտահողմի պատճառով փլուզվել է 85 շենք, վնասվել է 400 շենք: Բացի այդ, վնասվել են երկու աշտարակային ամբարձիչ և 8000 քմր ժամանակավոր աշխատանքային սալիկներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պտտահողմը հարվածել է չինական Ուհանին: Քամու ուժգնությունը վայրկյանում հասել էր 23,9 մ/վ-ի: