Հնդկաստանում կայծակը սպանել է 18 փղերի
Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասամ նահանգում գտնվող Նագաոնեում 18 վայրի փղերից բաղկացած նախիրը մահացած է հայտնաբերվել, հայտնում է BBC-ն:
Տեղի պաշտոնյաների խոսքով՝ փղերը զոհվել են Կանդոլի արգելոցում կայծակի հարվածից: Մոտակա գյուղի բնակիչները անտառում կենդանիների դիակներ հայտնաբերելով՝ այդ մասին նախազգուշացրել են իշխանություններին: Ասամ նահանգի գլխավոր նախարար Հիմանտա Բիսվա Սարման ասել է, որ անհանգստացած է նման «հսկայական քանակի փղերի» կործանումից, ինչի հետ կապված՝ հետաքննություն է տարվում:
Հնդկաստանում կա ավելի քան 27 000 ասիական փիղ, որոնց մոտ 21%-ն ապրում է Ասամում: