Լիբանանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Հինգշաբթի գիշերը 3 հրթիռ է արձակվել հարավային Լիբանանից դեպի Իսրայել: Այս մասին տեղեկացնում է Jerusalem post պարբերականը:
Նշվում է, որ հրթիռներն ընկել Իսրայելի հյուսիսային ափերի մոտ:
Դրանք ընկել են Միջերկրական ծովը: Իսրայելի հյուսիսում գտնվող Շլոմի քաղաքի բնակիչները լսել են պայթյունների ձայնը:
Իսրայելի տարածքում տագնապի ազդանշաններ չեն հնչել: