Խաղաղապահներն Արցախում ականազերծել են 2115 հա տարածք և ավելի քան 650 կմ ճանապարհահատված. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ամեն օր «Բալուջա» հրաձգարանում ռուս խաղաղապահները ոչնչացնում են շուրջ 120 պայթյունավտանգ առարկա:
«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2115 հա տարածք, 656 կմ ճանապարհ, 1832 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Արցախում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։