Ավստրալիայում տղամարդը 44 տարվա ազատազրկման է դատապարտվել` «Ալլահ աքբար» գոռալով անցորդների վրա հարձակվելու և 2 մարդ սպանելու համար
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի կենտրոնում երիտասարդ աղջկա սպանած, ապա անցորդների վրա հարձակված բնակիչը դատապարտվել է 44 տարվա ազատազրկման, հաղորդում է ABC News-ը:
Նշվում է՝ 2019 թվականի օգոստոսին անհայտ անձը վազելիս է եղել Սիդնեյի կենտրոնում գտնվող փողոցով՝ ցատկելով մեքենաների վրա, դանակ թափահարելով և գոռալով «Ալլահ աքբար»: Մինչ ոստիկանության ժամանելը՝ անցորդներին հաջողվել էր ինքնուրույն բռնել տղամարդուն: Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տղամարդը բերման է ենթարկվել: Դեպքից հետո 41-ամյա մի կին դանակի կտրած, ծակած վերքով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել է, իսկ ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել էր 24-ամյա աղջկա դի:
Դեպքի առնչությամբ դատավոր Փիթեր Ջոնսոնը Նեյին այսօր դատապարտել է 44 տարվա ազատազրկման՝ 33 տարի ժամկետով առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:
«Դա դաժան ու սարսափելի հարձակում էր, որը կատարվել էր առանց պատճառի»,- նշել է դատավորը:
Նշվում է՝ դատախազությունը ցմահ ազատազրկում էր պահանջել Նեյի համար, սակայն դատավորը հաշվի է առել մեղադրյալի հոգեկան խնդիրները և սեփական մեղքի ընդունումը:
Նեյը չի կարող ազատ արձակվել մինչև 2052 թվականը, երբ նա կդառնա 53 տարեկան: