Չինաստանն ուղեծրային արբանյակների զանգվածային արտադրություն է սկսել
Չինաստանի օդատիեզերական գիտության և արդյունաբերության կորպորացիան (CASIC) գործարկել է Չինաստանի առաջին խելացի տեխնոլոգիաների կիրառմամբ փոքր ուղեծրային արբանյակների արտադրությունը: Այս մասին գրում է EADaily լրատվականը` հղում տալով China Daily-ին:
Պարբերականի հաղորդմամբ, արդյունաբերական օբյեկտը գտնվում է Ուհան քաղաքում (Կենտրոնական Չինաստան): Այս կայանն ի վիճակի է տարեկան արտադրել մինչև 240 տիեզերական ապարատ, որոնցից յուրաքանչյուրը 1 տոննայից պակաս քաշ ունի:
«Նոր արտադրական գիծը մեզ թույլ կտա զգալիորեն խնայել ժամանակն ու աշխատուժը», - ասել է CASIC-ի դուստր ձեռնարկության ղեկավար Լյույ Դունմինը:
Նրա խոսքերով՝ նոր տեխնոլոգիաների շնորհիվ արբանյակների կառուցման գործընթացը կարագանա ավելի քան 40%-ով: