Անահիտ Ավանեսյանը հերքել է, թե ադրբեջանցիներն են Սիսիանում ջրից թունավորման պատճառը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մայիսի 13-ի կառավարության նիստից հետո անդրադառնալով Սիսիանում ջրից թունավորման դեպքին, ասել է, որ դա կապ չունի օրերս ադրբեջանցիների կողմից անհասկանալի պայմաններում Սև լիճը վերցնելու հետ, որ հնարավոր է՝ նրանք թունավորած լինեն լիճը։
Նա ասաց, որ իրենք ուսումնասիրել են, որևէ արտասովոր դեպք չկա այստեղ։
«Այս պահին որևէ բան մեզ դրա մասին չի հուշում, վերցվել են նմուշներ, մեր հաղորդագրության մեջ էլ մենք տվել ենք, որ դա անձրևաջրերի կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, հիմա էլ մոտակա ժամերին կլինի պատասխանը։