Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս...

Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների. Դրանք բացառիկ են բազմաթիվ պատճառներով` 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթումից մինչև ՀՀ ավերակված արտաքին հարաբերություններ. Hraparak

Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների: Դրանք բացառիկ են բազմաթիվ պատճառներով` 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթումից մինչեւ ՀՀ ավերակված արտաքին հարաբերություններ, Փաշինյանի` նոյեմբերի 10-ին բունկերից գուժած կապիտուլյացիայից մինչեւ 3050 զոհ, սննդամթերքի թանկացումից ու դրամի արժեզրկումից մինչեւ Մարտի 1-ի բացահայտման լիովին տապալում եւ այլն: Փաշինյանի եւ «դըմփ-դըմփ-հու»-երի եռամյա աղետաբեր, ավերիչ ու մահասփյուռ իշխանության միակ լուսավոր կետը դրա վերջանալն էր, որ ազդարարվեց մայիսի 10-ին` ի դեմս խորհրդարանի արձակման, այս մասին գրում է Hraparak-ը:

Իհարկե, ընտրությունների արդյունքում Փաշինյանն ու «դըմփ-դըմփ-հու»-երը կանցնեն խորհրդարան, խմբակցություն կկազմեն, բայց իշխանության մոտենալու նրանց շանսերն ավարտված են: Նրանք վերջացած են: Առաջիկա ընտրությունները, սակայն, Փաշինյանի պատուհաս իշխանության վերջաբան լինելուց բացի եւս մի դրական կողմ ունեն` շատ ավելի հիմնարար ու հեռահար, երբ հասարակության գրեթե բոլոր խմբերի համար ստեղծվել է ոչ թե քվեատուփի առջեւ ալեկոծվող էմոցիաներով այսուայն մերժելու, այլ քվեով ընտրություն կատարելու հնարավորություն:

Եթե հետահայաց նայենք, ապա Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երեւի հատուկենտ ընտրություններ են եղել, երբ իսկապես ապագա է ընտրվել: Դա, ինչ խոսք, եղել են 1990-ի խորհրդարանական ընտրությունները, երբ Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայոց համազգային շարժմանը ձայն տալով՝ Հայաստանի անկախացման հիմքն է դրվել դեռեւս չփլուզված Խորհրդային Միությունում: 1991-ի նախագահական ընտրությունները, երբ Հայաստանը վճռականորեն կանգնել է երկրի անկախության կառուցման ուղու վրա` Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ կայանալով իբրեւ պրագմատիկ պետություն, վստահելի ու հավասարակշռված հարաբերություններ կառուցելով աշխարհի հետ եւ զերծ մնալով հայդատական արկածախնդրությունից: 98-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականը պրագմատիզմի, պատասխանատվության, հաջողությունների ու կայացման ուղու ընդհատումն էր Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ: 

Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջած հայտնի ուժերը կեղծեցին 1998-ի ընտրությունները եւ նախագահ հռչակեցին Ռոբերտ Քոչարյանին: Ընդամենը 1 տարի առաջ Հայաստան տեղափոխված, Հայաստանի հետ առնչություն չունեցող Ռոբերտ Քոչարյանը «հաղթեց» կոմունիստական Հայաստանի վերջին առաջնորդ Կարեն Դեմիրճյանին, ում օրոք Հայաստանը զարգացած արդյունաբերության երկիր էր դարձել, Հայաստանի ատոմակայանը, մետրոպոլիտենը, «Զվարթնոց» օդանավակայանն ու մնացյալն էին կառուցվել, եւ ում վերադարձը քաղաքականություն տասնամյա բացակայությունից հետո կատարյալ ֆուրոր էր առաջացրել:

«Հայտնի ուժեր» եռյակից Վազգեն Սարգսյանը Քոչարյանին նախագահական աթոռին բազմեցնելուց շատ չանցած՝ գիտակցեց սխալը` անծանոթ ու անընդունելի մեկին երկրին պարտադրելու դատապարտվածությունը եւ բազմաթիվ մարդկանց միջնորդություններից, ամիսներ տեւած բանակցություններից հետո Կարեն Դեմիրճյանի հետ դաշինք կազմեց եւ գնաց խորհրդարանական ընտրությունների: 

1999-ին վերջին անգամ էր, երբ Հայաստանի ժողովուրդը քվեի ուժով ապագա ընտրեց` ձայնը տալով Դեմիրճյան-Սարգսյանի «Միասնություն» դաշինքին, որն ինչ-որ տեղ էկզոտիկ միություն էր: Սարգսյանի ռազմական կենսագրությունը, քաղաքական-դիվանագիտական դիլետանտությունը եւ Դեմիրճյանի լրջությունը, պրագմատիզմը, փորձը, ղեկավարման կարողականությունը դժվար թե հատման շատ կետեր ունենային: Թե «Միասնություն» դաշինքը որքան կյանք կունենար եւ Հայաստանը ուր կհասցներ, ենթադրությունների հարց է, բայց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը խորհրդարանում գլխատեց այդ դաշինքը: 

99-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այլեւս միայն իշխանության վերարտադրություններ են եղել ու ոչ թե ընտրություններ: Քոչարյանի օրոք ե՛ւ 2003-ի, ե՛ւ 2008-ի իշխանական վերարտադրությունը եղավ բիրտ ուժի կիրառումով, համատարած կեղծարարությամբ, քվեատուփերի լցոնումներով, արձագրությունների կեղծումներով, ծեծուջարդերով, փշալարերով, վերջապես՝ Երեւան զինուժ մտցնելով եւ 2008-ի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում 10 անմեղ ու անզեն ցուցարարի սպանելով: Սերժ Սարգսյանի վերարտադրությունները իշխանության ղեկին եղել են soft power-ի կիրառմամբ` ընտրակաշառք, պաշտոն, աշխատանք բաժանելով, թաղային քրեական հեղինակությունների հետ գործարքներով, միահեծան իշխանական քարոզչությամբ: 
Տարբեր մեթոդներով, բայց վերջնահաշվում ընտրակեղծարարության ուժով 20 տարի շարունակ Հայաստանին պարտադրված Քոչարյանի, այնուհետ Սարգսյանի իշխանությունը ավարտվեց նրանով, որ 2018-ի ապրիլին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց` Փաշինյանին առջեւը գցած` ՀՀԿ-ից, ղարաբաղյան կլանից, Քոչարյանից ազատվելու: Եվ, իհարկե, ազատվեցին: Նրանցից շատերը թերեւս այժմ կընդունեն, որ սխալ գործեցին «նախկիններին» հեռացնելու մտասեւեռմամբ Փաշինյանին իշխանության բերելով: Բայց քչերը կգտնվեն, ովքեր համարեն, թե սխալ են վարվել ՀՀԿ-ին ու ղարաբաղյան կլանին իշխանությունից հեռացնելով: Սա է այն հաստատուն իրողությունը, որի մատրիցայի մեջ ծավալվում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներն արդեն երեք տարի: 

«Նախկինների» հանդեպ իռացիոնալ ատելությունն ու մերժումն այնքան ուժեղ են, որ երեք տարի շարունակ Փաշինյանի համատարած ձախողումներին ու կառավարելու կատարյալ անկարողությանն ականատես լինելուց հետո, անգամ պարտված պատերազմից ու շուրջ 3 հազար, հնարավոր է նույնիսկ ավելի զոհ տալուց հետո Փաշինյանին գահընկեց անելու բոլոր հանրային շարժումներն ու ջանքերը տապալվեցին, քանի որ Փաշինյանը թափահարում էր իր փրկօղակը` Քոչարյանը ձգտում է իշխանության, եւ ես Ձեր պատնեշն եմ նրա դեմ: Քոչարյանի մոգական ազգանունն ի զորու եղավ հակակշռել Փաշինյանի անչափելի ու անկշռելի տապալումները: Այս իրականությամբ, երբ Քոչարյանն աջուձախ հայտարարում է, թե ինքը գալիս է Հայաստանը փրկելու (դե դիմացիր, որ չմտածես` եթե Քոչարյանը փրկիչ է, թող տեղափոխվի իր հայրենի ղարաբաղյան եզերք եւ կարողացածի չափ ու կարողացածի պես Ղարաբաղը փրկի. Հայաստանը պլացդարմ չէ Ղարաբաղի համար), Փաշինյանն էլ ի պատասխան էլ ավելի բարձր աղաղակում է, թե տեսնո՞ւմ եք իշխանության ձգտող Քոչարյանին, նրան մերժելու ճանապարհն ինձ ընտրելն է` երկիրն ավելի անելանելիության հորձանուտն էր մղվում, քան որեւէ այլ տեղ:

Պարզ է, որ թե՛ Փաշինյանի կողմում, թե՛ Քոչարյանի, շատ ավելի դատարկ աղմկում են, քան ընտրություններում հաջողության հասնելու հիմքեր ստեղծում: Ուղղակի լավ է, որ նրանք երկուսն էլ ասպարեզում են, եւ վերջապես կտեսնենք, թե Հայաստանում ընտրողների քանի տոկոսը կարող է ձայն տալ նրանցից որեւէ մեկին: Այս պահին պարզ է միայն այն, որ Հայաստանի ընտրողների մեծամասնությունը երկրի ապագան չի տեսնում նրանցից ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի առաջնորդության ներքո. բավական է փաստը, որ երկրի ընտրողների շուրջ կեսը, ներկայանալով որպես չկողմնորոշված, հրաժարվում է ձայն տալ նրանցից որեւէ մեկին, որքան էլ երկուսն էլ չեն իջնում հեռուստաէկրաններից ու փողոցներից եւ ամեն վայրկյան հիշեցնում են իրենց գոյության մասին: 

Եթե ընտրությունը Փաշինյան-Քոչարյան դիխոտոմիայի տրամաբանությամբ ընթանար, որեւէ լուծում չէր լինի, միայն ճգնաժամի անկառավարելի խորացում, քանի որ ո՛չ քոչարյանականները կարող են իրենց ատելությունը զսպել ու Փաշինյանի թեկուզ տեսական հաղթանակի հետ համակերպվել, ո՛չ էլ փաշինյանականները կարող են Քոչարյանի թեկուզ տեսական վերադարձ հանդուրժել:

Ահա այստեղ պետք է շնորհակալություն ասել նախ Սերժ Սարգսյանին, ապա եւ հատկապես` առաջին նախագահին` Տեր-Պետրոսյանին, որ նրանք մտան խաղի մեջ եւ հասարակության մեծամասնության համար ստեղծեցին ոչ թե քվեատուփի առջեւ ալեկոծող էմոցիաներով այսուայն մերժելու, այլ քվեով ընտրություն կատարելու հնարավորություն: 1999-ից, իսկ գուցե 1990-91-ից ի վեր առաջին անգամ երկրում չկա վերարտադրվող իշխանություն, քանի որ դեմ առ դեմ կանգնած են գաղափարական հավասարազոր ուժեր՝ ՀՅԴ-քոչարյանական հայդատականությունից մինչեւ Տեր-Պետրոսյանի պատասխանատվություն ու պրագմատիզմ, սերժսարգսյանական՝ բոլորի հանդեպ ու ամեն ինչում կոմպլեմենտարիզմից մինչեւ Փաշինյանի մարտնչող ՀԿ-ական էքստրիմ: 

Կան նաեւ այլ մանր-մունր ուժեր, ոմանք՝ գիտուն, ոմանք` անհասկացող, ոմանք` «կլասիկ», ոմանք՝ ուլտրանոր, բայց նրանց ուշադրություն չի դարձվի, քանի որ ասպարեզում են եւ պայքարում են երկրի բոլոր նախկին եւ ներկա առաջնորդները` իրենց տարբեր հայացքներով, գաղափարախոսություններով եւ տեսլականներով: Մնում է երեսուն տարվա փորձություններից հետո առաջին անգամ տեսնել, թե հասարակության որ հատվածը նրանցից ում  կնախընտրի:

դիտվել է 231 անգամ
Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan